Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի (այսուհետ՝ Համայնք) ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-9, դեմ-0,ձեռնպահ-0, Համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի 12-րդ փողոցի թիվ 55/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին» N28-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետում «346230 (երեք հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր երեսուն ) ՀՀ դրամ» թիվը և բառերը փոխարինել «692460(վեց հարյուր իննսուներկու հազար չորս հարյուր վաթսուն) ՀՀ դրամ» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետից հետո Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով․
«1․1․ սահմանել, որ աճուրդով օտարվող գույքի նոտարական վավերացման և պետական գրանցման համար նախատեսված պարտադիր վճարները պետք է կատարվեն գնորդի կողմից»։
3.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթներ։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։