Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է.
1. Տալ համայձայնություն ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերին Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ծրագրին մասնակցելու համար:
2. Ստեղծել նախաձեռնող խումբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի Սոցիալական ներդրումների և Տարածքային զարգացման ծրագրին մասնակցության հայտեր ներկայացնելու համար և հաստատել նախաձեռնող խմբի կազմը` ըստ հավելվածի:
3. Հանձնարարել նախաձեռնող խմբին՝
3.1. Նախապատրաստել ծրագրի նախնական առաջարկ,
3.2. Հայտերի նախնական ընտրությունը կատարել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից առաջարկված չափանիշներին համաձայն,
3.3. Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացքում մասնակից համայնքների բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն ծրգարի և նրա նախապատրաստման ընթացքի մասին,
3.4. Ձեռնարկել միջոցներ` ծրագրի նախապատրաստմանը բնակչութանը ներգրավելու համար,
3.5. Այնպես անել, որ բաղադրիչ ենթածրագրերը՝ ա) ուղղված լինեն մասնակից համայնքների ընդհանուր սոցիալական և տնտեսական խնդիրների լուծմանը. բ) իրար լրացնեն և ուժեղացնեն:
4. Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի սոցիլական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի առաջարկները Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար: