Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետություն Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2022թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին N04-Ա որոշման հավելվածում կատարել լրացում» և համայնքի սեփականություն հանդիսացող գույքացանկ ներառել․
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում՝ Արցախը մայր Հայաստանին կապող մայրուղու կառուցման ժամանակ երկաթյա գազատար խողովակաշարի և հենասալերի ապամոնտաժումից առաջացած 2850 մետր խողովակն ու թվով 84 հատ հենասալերը, այն օգտագործել համայնքի կարիքների համար:
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում առկա չօգտագործվող, վթարված, հրետակոծված և քանդման ենթակա ստորգետնյա խողովակները, այն ապամոնտաժել և օգտագործել համայնքի կարիքների համար։
2. Համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ- հաշվապահին՝ ապահովել, սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: