Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ և 65-րդ հոդվածներով համայնքի ավագանին որոշում է․
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը․
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 6-ի N 04-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին:
4․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022թվականի դեկտեմբերի 29-ի N64-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022թվականի նոյեմբերի 23-ի N57-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական հինգերորդ նստաշրջանի երկրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին: