Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածների դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման, հիմք ընդունելով ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մարտի 17-ի N 2/փ-58 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կորնիձոր բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում,
1) պաշտպանական կարիքների համար, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերից 0.6 հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 09-052-0003-0003-ից) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
2) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերից 0.49992 հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 09-052-0004-0011) փոխադրել գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ որպես վարելահող:
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
3. Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: