|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 փետրվարի 2023 թվականի N 07-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾԱԽՍԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ: |
Ղեկավարելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 25-րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթներով , հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 16-րդ կետերով սահմանված դրույթները, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված նպատակային հատկացումները (սուբվենցիաները) բյուջեի ֆոնդային մաս տեղափոխելու նպատակով դիմել ՀՀ ՏԿԵՆ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում սուբվենցիոն ծախսային հաշիվ բացելու համար:
2. Աշխատակազմի գլխավոր մասնագետ հաշվապահին ապահովել սույն որոշումից բխող պահանջների կատարումը: |
Կողմ -9 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ ՂՈՒԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱԳԱԾ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՆՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ ԼՈՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|