Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ կետով. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 57-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով՝ 237819,2 հազ. դրամ» բառերը փոխարինել «եկաուտների գծով` 240451,2 հազ. դրամ» բառերով:
2) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով՝ 293427,7 հազ. դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 297319,7 հազ. դրամ» բառերով:
3)«հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 56868,5 հազ. դրամ»:
4) Որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի նախատեսված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: