Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 12-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2019 թվականի բյուջեի առաջին եռամսյակի ընթացքի մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 27-ի N14-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
4. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Վաղատուր և Խոզնավար բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությունները քննարկելու մասին: