Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N1918-Ն որոշման և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-6/վեց/ դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է.
1. Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Քարաշեն, Տեղ և Կորնիձոր բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին, ըստ որի առաջարկվում է Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն համարվող.
1) Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների <<գյուղատնտեսական արտադրական հողեր>> գործառնական նշանակության 0,0235 հեկտար հողամաս /09-101-0117-0007-03/.
2) Գյուղատնտեսական նշանակության հողերից 0,55297 հեկտար, որից 0,2842 հեկտար վարելահող /09-101-0117-0017-ից, 09-052-0014-0018-ից/, 0,05 հեկտար արոտավայր /09-111-0105-0001-ից/ և 0,21877 հեկտար այլ հողատեսք /09-101-0117-0007-02, 09-101-0135-0001-ից/. փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` <<կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ՝ ջրատնտեսական օբյեկտների /ՕԿՋ-ներ/ շահագործման համար:
2. Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: