Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021թվականի մարտի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2020թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին>> N 7-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություն, համայնքային սեփականություն հանդիսացող գույքագրման փաստաթղթերում կատարել փոփոխություն և գույքացանկից հանել.
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականության հանդիսացող 1 հատ ինքնաթափ մեքենան (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 14BB836652, մակնիշը՝ ՄԱԶ-551605-280, VIN կոդը՝ N YZM551605J0023843, արտադրման տարեթիվը՝ 2018թ.):
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: