Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 64-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 23-ի 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N 16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N 43-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
3. «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրին Տեղ համայնքի անդամակցությանը համաձայնություն տալու մասին,
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական երրորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին: