Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4․3-րդ կետով, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24․4-րդ հոդվածի 3-րդ և 10-րդ մասերով, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1․Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում մինչև 18 տարեկան անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության համար թույլատրելի վայրերը, բացառությամբ 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց՝ համաձայն հավելվածի։
2․Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության արգելված վայրերը՝ համաձայն հավելվածի։