Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Կոռնիձոր բնակավայրի վարչական տարածքում կուտակված գլաքարը /նյութը՝ գլաքար, միջին խտությունը՝ 2,52 գ/սմ3, քաշը՝ 6607գր, ջարդելիությունը՝ 800 (10%) , ծավալը՝ 700խ/մ/ օտարել հրապարակային սակարկությունների միջոցով՝ մեկնարկային գին սահմանելով 1 խորանարդ մետրի համար 1800(մեկ հազար ութ հարյուր ) ՀՀ դրամ (ըստ «Քարավան» ՍՊԸ-ի կողմից ,,01,, մարտի 2023 թվականին տրված հիմնական միջոցների փորձարկման արդյունքների մասին հաշվետվության):
2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակաատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: