|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 դեկտեմբերի 2017 թվականի N 36-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ,9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-1 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղական տուրքերի գոտիավորումը՝ համաձայն հավելված 1-ի:
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2018 թվականի տեղական տուրքերի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2018 թվականի տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելված 3-ի:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|
Կողմ -8 ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԵՍՏ ՂՈՒԼՈՒՆՑ ԱՐԱԳԱԾ ՇԱԴՈՒՆՑ ԱՐԱՐԱՏ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(34.50 Կբ)
|
|
(38.50 Կբ)
|
|
(18.73 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|