Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021թվականի դեկտեմբերի 29-ի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայքնի 2022թվականի բյուջեն հաստատելու մասին թիվ 56-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները:
1) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով 347896,3 հազ. դրամ» բառերը փոխարինել«ծախսերի գծով 352762,1 հազ. դրամ» բառերով:
2) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «Դիֆիցիտը (պակասուրդը) 109874,63 հազ. դրամ» բառերը փոխարինել «Դիֆիցիտը (պակասուրդը) 113876,4 հազ. դրամ» բառերով:
3)Որոշման 2-րդ, 3-րդ ,4-րդ,5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի նախատեսված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի :
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: