Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 465-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2024 թվականի N 465-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Համայնքային ծառայության մասին >> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով <<Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին>> ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված կարգի պահանջները, որոշում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2024 թվականի նոյեմբերի 29-ը նշանակել մրցույթի օր հետևյալ թափուր պաշտոնների համար՝

1)Աշխատակազմի քարտուղար (ծածկագիր՝ 1.2-1)
2)Աշխատակազմի առաջատար մասնագետ(ծածկագիր՝ 3.1-1)
3)Աշխատակազմի առաջատար մասնագետ(ծածկագիր՝ 3.1-2)
4)Աշխատակազմի առաջին կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.2-1)
5)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.3-1)
6)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.3-3)
7)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.3-7)
8)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.3-10)
9)Աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ(ծածկագիր՝ 3.3-11)

2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթի հայտարարության տեքստը՝ համաձայն հավելվածի:

3.Մրցույթի անցկացման ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Տեղի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ  Ալվարդ Բաղդասարյանին:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդ օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
(1.33 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner