Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա, ստանալու նպատակով հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2021 թվականի բյուջետային ֆինանսավորման հետևյալ ծրագրային հայտերին՝
1) «ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի ոռոգման ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ».
2) «ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի ոռոգման ներքին ցանցի կառուցման աշխատանքներ»:
2. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման դրույթների համաձայն՝ կազմել սուբվենցիաների ամբողջական փաթեթներ և ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետարան: