Ղեկավարվելով "Իրավական ակտերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի, "Տեղական ինքնակառավարման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի չորրորդ մասի, 16-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի, "Պետական կառավարչական հիմնարկների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 17-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, որոշման նախագծի կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական» հիմնարկ.
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական» հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի.
3. 2016 թվականի նոյեմբերի 1-ից դադարեցնել
1) «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արավուսի գյուղապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
2) «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կորնիձորի գյուղապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
3) «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վաղատուրի գյուղապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական»
4) Սյունիքի մարզի Խնածախի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ /գյուղապետարան/
5) Սյունիքի մարզի Խոզնավարի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ /գյուղապետարան/ 6) ՀՀ Սյունիքի մարզի Տեղի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ /գյուղապետարան/
7) Քարաշենի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ /գյուղապետարան/ հիմնարկների գործունեությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը: