Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով ու նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող Քարաշեն-Խնածախ չշահագործվող միջին ճնշման գազատարի խողովակները /նյութը՝ պողպատյա, տրամագիծը՝ 159 մմ, պատի հաստությունը՝ 4,5 մմ, երկարությունը՝ 4300 մ/ օտարել հրապարակային սակարկությունների միջոցով՝ մեկնարկային գին սահմանելով 1 գծամետրի համար 1936(հազար ինը հարյուր երեսուն վեց) ՀՀ դրամ (ըստ «Կալգարի» ՍՊԸ-ի կողմից ,,29,, հունվարի 2019 թվականին տրված հիմնական միջոցների շուկայական գնահատման հաշվետվության):
2. ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: