Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, որոշման նախագծի կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս և Տեղ համայնքների միջև 2017 թվականի մարտի 20-ին կնքված համատեղ գործունեության (կոնսորցիումի) պայմանագրի շրջանակներում ձեռք բերված Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող GAZ 3307 մակնիշի (սեփականության վկայական՝ 14BB479360, թողարկման տարեթիվը՝ 2000թ.) աղբատար մեքենան նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանին:
2. Առաջարկել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր, սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը իրականացվելու են ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի միջոցների հաշվին: