Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 17-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2017 թվականի N 17-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ ԱՌԿԱ ԱՆՃՇՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի դրույթներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թ. <<Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին>> N186-Ն հրամանի և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է.

1. Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալի ուղղման առաջարկությանը, ըստ որի նախատեսվում է համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերից 0.0435 հեկտար /կադաստրային ծածկագիր 09-101-0031-0001-ից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<գյուղատնտեսական արտադրական հողեր>> գործառնական նշանակությամբ, քաղաքացու սեփականություն հանդիսացող ալրաղացի շենքի սպասարկման համար:

2. Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը:


Կողմ -8

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳԱԼՍՏՅԱՆ ՍԻԼՎԱ

ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԵՍՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՍԻՍ

ՇԱԴՈՒՆՑ ԱՐԱՐԱՏ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
(13.90 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner