Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 17-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքի 2016թվականի բյուջեի կատարման մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի արոտների օգտագործման համար կառավարման գործընթացի ներդրման մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի արոտների օգտագործման համար վարձավճարի չափը սահմանելու մասին: