Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, հիմք ընդունելով <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> փակ բաժնետիրական ընկերության գրությունը և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ-5, դեմ-0, ձեռնպահ-1, համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 27-ի <<Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունները քննարկելու մասին>> N14-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) <<0,06154 հեկտար, որից 0,02934 հեկտար(5 միավոր)>> թվերը և բառերը փոխարինել <<0,06616 հեկտար, որից 0,03396 հեկտար(6 միավոր)>> թվերով և բառերով,
2) <<09-101-0103-0018-ից>>թվերից հետո լրացնել <<, 09-101-0111-0012-ից>> թվերը:
2. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: