|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 հուլիսի 2024 թվականի N 100-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով,հիմք ընդունելով համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, քվեարկության արդյունքներով, Համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում սոցիալական ծառայությունների բարելավման, մասնակցային սոցիալական ծառայությունների ներդրման և հանձնաժողովի ստեղծման կարգը՝ համաձայն հավելվածի:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթները իրականացումը։ |
Կողմ -9 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԶԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ ՂՈՒԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱԳԱԾ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՆՆԱ ՇԵԳՈՒՆՑ ՌՈՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ԼՈՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(33.75 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|