Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով, 33-րդ հոդվածի 3-րդ կետով, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հարապետության Սյունիքի մարզի Տեղ համայքնի 2025 թվականի բյուջեն՝ համաձայն հավելված N 1-ի.
1) Եկամուտների գծով՝ 370750,058 հազ. դրամ,
2)Ծախսերի գծով՝ 370750,058 հազ. դրամ:
2. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները:
3. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ հաստատված չափաքանակների 15%-ի չափով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: