Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 64-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 14-ի 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 56-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Խաչիկ Սոսիկի Մարտիրոսյանին օտարելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի հիմնադրած Տեղ համայնքի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական երրորդ նստաշրջանի երկրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին: