Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի սեպտեմբերի 10-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի հողային հաշվեկշռին և համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 19-ի N 7-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման հանձնելու մասին:
4. «Սյունիքի մարզի Տեղի թիվ 2 նախադպրոցական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին:
5. Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից կազմակերպված դրամաշնորհային մրցույթում ՀՏԶ ԱԽ-ի կողմից հավանության արժանացած ծրագիրը հաստատելու և արտաբյուջետային հաշիվ բացելու մասին: