Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ և 42-րդ կետերով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնք) առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, քվեարկության արդյունքներով, Համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով համաձայնություն տալ և թույլատրել ներկայացնելու հետևյալ ծրագրային հայտը՝
1) «Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ Արավուս բնակավայրում խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցում՝ համաձայն հավելվածի:
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման դրույթների համաձայն՝ կազմել սուբվենցիայի ամբողջական փաթեթ և ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետարան: