Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 10-րդ կետերով սահմանված դրույթները, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքների համար՝ ԿՈՎԻԴ համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի կողմից ներկայացված և ՀՏԶ ԱԽ-Ի կողմից հավանության արժանացած «Համայնքային զարգացման կենտրոնի հիմնում» ծրագիրը:
2. Ծրագրային առաջարկի իրականացման մեկնարկը տալու համար դիմել ՀՀ ՏԿԵՆ` ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում արտաբյուջետային հաշիվ բացելու հայցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: