Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով Արագած Ղուլունցի կամովին հողամասից հրաժարվելու մասին 2024 թվականի օգոստոսի 14-ի դիմումը՝ որոշում եմ.
1.ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի Արցախի խճուղի թիվ 12/5 հասցեում գտնվող Արագած Ալիշի Ղուլունցին (AV0650779, տրված 23.02.2023թ., 032-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող հասարակական կառուցապատման հողամասը(վկայական՝ 29032024-09-0058) ճանաչել համայնքային սեփականություն:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են գույքյին իրավունքի պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: