Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 65-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 25-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1․ Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողերի նպատակային նշանակությունը փոխելու և Հայաստանի Հանրապետությանը հողամաս նվիրաբերելու մասին․
2․ Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին․
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի 10-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին․
4․ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինանսավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին։