Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածների դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման, հիմք ընդունելով ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 1-ի N 2/փ-28 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն և որպես առաջնահերթ միջոցառում, պաշտպանական կարիքների համար` համաձայն N1 և N2 հավելվածների, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.75226 հեկտար (2 միավոր՝ 2,14924 հա և 0,60302 հա) արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 09-090-0102-0001-ից) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
2. Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասերը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
3. Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |