Խորհրդակցությանը մասնակցեցին Տեղի համայնքապետարանի աշխատակիցները, որի ընթացքում համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը ամփոփեց նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ընդգծելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցնեին համայնքում հյուրընկալելու արդյունքում՝ ծանրաբեռնված աշխատանքային շաբաթվա բոլոր ձեռքբերումներն ու թերացումները, որոնք պետք է շտկվեն ընթացիք շաբաթում։
Պարոն Ղուլունցը համայնքի սեփական եկամուտները ավելացնելու ուղղությամբ աշխատակազմի ֆինանսական բաժնին կարգադրեց իրականացնել լայնածավալ և նպատակաուղղված գործողություններ, որոնք կմեծացնեն համայնքին համահարթեցման սկզբունքով տրվող ամենամյա դոտացիայի չափը։ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և համապատասխան աշխատակիցներին հրահանգվեց ամենապատասխանատու կերպով պատրաստվել՝ հոկտեմբերի 13-ին նշանակված համայնքի ավագանու հերթական նիստին։ Համայնքապետարանի շրջակա տարացքի բարեկարգման համար տնտեսական բաժնի աշխատակիցներին հանձնարարվեց իրականացնել տարածքների բարեկարգման և հարդարման աշխատանքներ։ |