Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, 18-րդ հոդվածի 1–ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ՀՀՏԶ ծրագրին անդամակցելու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը Եվրոպական միության «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրին Տեղ համայնքի անդամակցության վերաբերյալ: 2. Լիազորել համայնքի ղեկավարին՝ միանալ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը և իրականացնել դրա հետ կապված գործառույթներ: |