|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 դեկտեմբերի 2016 թվականի N 24-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 85-Ա որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար` Ռ.Սարգսյանի 21.11.2016թ. թիվ 03/5353-16 գրությունը, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ընդգրկվելու համար ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ոչ պետական ներկայացուցիչ առաջադրել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ` Արտակ Զորիկի Աղաջանյանին : |
Կողմ -8 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՄԵՍՏ ՂՈՒԼՈՒՆՑ ԱՐԱԳԱԾ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՍԻՍ ՇԱԴՈՒՆՑ ԱՐԱՐԱՏ ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|