Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 23-ի նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2021 թվականի բյուջեի առաջին եռամսյակի ընթացքի մասին.
2. «Սյունիքի մարզի Տեղի թիվ 2 նախադպրոցական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին.
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N 43-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ կատարելու մասին.
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին.
5. Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին.
6. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու նպատակով 2021բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտերին հավանություն տալու մասին.
7. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու և հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին |