Այսօր: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 449-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2024 թվականի N 449-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 61-րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 63-րդ հոդվածի 3–րդ կետով և 70րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286  որոշման դրույթով, հիմք ընդունելով Տեղ համայնքի ավագանու  2024 թվականի հուլիսի 25-ի N 50-Ա և 2024 թվականի փետրվարի 8-ի N 12-Ն որոշումները, 2024 թվականի հոկտեմբերի 09-ին Տեղի համայնքապետարանում կայացած աճուրդ-վաճառքի N05   և մրցույթի արդյունքների ամփոփման մասին N06 արձանագրությունները, որոշում եմ.

 

1Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի 10-րդ փողոցի  թիվ 6 հասցեում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  0.11 հա  <<Բնակավայրերի>> նպատակային նշանակության, «Բնակելի  կառուցապատման» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային  ծածկագիր՝ 09-052-0014-0029, վկայական N25062024-09-0035) բնակելի տուն կառուցելու նպատակով՝ 570000 (հինգ հարյուր յոթանասուն հազար)ՀՀ դրամով օտարել՝  Մհեր Գրավիկի Ամարյանին (անձ.՝ AL0695190, տրված 01.04.2024թ., 032-ի կողմից), այսուհետ գնորդ:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը գնորդի կողմից  համայնքի բյուջեի 900285121100 գանձապետական հաշվին մուծելուց հետո նրա հետ կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
 
3.
Պարտավորեցնել գնորդին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Տեղ համայնքի բյուջեից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով Տեղ համայնքի 900285121134 գանձապետական հաշվին վճարել 105000(մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ:

4.
Լիազորել Տեղի համայնքապետարանի աշխատակազմի  քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Լիանա Մանուչարյանին՝ գնորդի կողմից հողամասի  գինը վճարելուց հետո 2-օրյա ժամկետում Տեղ համայնքի անունից գնորդի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
5.Նախազգուշացնել գնորդին, որ հողամասի օտարման պայմանագիրը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման:

6. Սույն որոշումը
  ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner