Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Վլադիմիր Վրույրի Հարությունյանի 24․05․2024թ․ դիմումը և համաձայն համայնքի (այսուհետ՝ Համայնք) ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Տեղ համայնքի Տեղ գյուղի Ս.Բարխուդարյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենքից 37,64 քմ(կադաստրային ծածկագիր՝ 09-101-0019-0028) մակերեսով տարածք 3(երեք) տարի ժամկետով ամսական 30000(երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Վլադիմիր Վրույրի Հարությունյանին՝ ստոմատոլոգիական ծառայություններ իրականացնելու նպատակով։
2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վլադիմիր Վրույրի Հարությունյանի հետ կնքել անշարժ գույքի վարձակալության իրավունքի պայմանագիր՝ ապահովելով կնքված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:
|