Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2020թվականի օգոստոսի 19-ի N 111 եզրակացության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ-6, դեմ-0, ձեռնպահ-0, համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 0,5 հեկտար հողամաս (1. X=8613958.6953, Y=4385559,7590, 2. X=8613933.0869, Y=4385581,0973, 3. X=8614029.1091, Y=4385696.3350, 4. X=8614054.7175, Y=4385674.9967), (կադաստրային ծածկագիր՝ 09-090-0110-0001-ից) փոխադրել ջրային հողերի կատեգորիա` <<հիդրոտեխնիկական, ջրատնտեսային այլ օբյեկտների հողեր>> գործառնական նշանակությամբ՝ խմելու ջրի ջրառի (կապտաժ) կառուցման և շահագործման համար:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |