Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ և 65-րդ հոդվածներով, համայնքի ավագանին որոշում է․
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 23-ի N57-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը հաստատելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 6-ի N 13-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին: