Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 9-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մարտի 2021 թվականի N 9-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 18-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,7 հեկտար այլ հողատեսք (կադաստրային ծածկագիր՝ 09-101-0101-0048-ից) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա՝ պաշտպանական կարիքների համար:

2. Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ:


Կողմ -6

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳԱԼՍՏՅԱՆ ՍԻԼՎԱ

ԼԱԼԱՅԱՆ ԱՐԳԱՄ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՍԻՍ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՓԱՐՍՅԱՆ ՍԵՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵՐՍԵՍ ՇԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner