Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» N 2-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |