Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի հետևյալ օրակարգը.
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2018 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի կողմից 2018 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016թ. հոկտեմբերի 18-ի N 10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 9-ի N 20-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին:
- Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ, Վաղատուր և Խոզնավար բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությունները քննարկելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում գույքահարկի գծով արտոնություն տրամադրելու մասին:
- Համայնքային սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը պետությանը փոխանցելու մասին:
|