Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 մարտի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ ,,ՍԵՐԳԵՅ-ԴԱՎԻԹ,, ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի  466-րդ, 468-րդ  և 469-րդ հոդվածները և նկատի ունենալով Համայնքի ավագանու 2024թվականի մարտի 14-ի  N 20-Ա որոշումն, որոշում եմ.

1. Կնքել համաձայնագիր ՀՀ Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի և <<Սերգեյ-Դավիթ>> ՍՊԸ-ի միջև 2010 թվականի փետրվարի 19-ին կնքված (գրանցված` Գորիս նոտարական տարածքի նոտարի սեղանամատյանում N 270)  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության պայմանագրում՝  կողմերի համաձայնությամբ «38,909 (երեսունութ ամբողջ ինը հարյուր ինը հազարերորդական) հա»  թիվը և բառերը փոխարինել «19,9853 (տասնինը ամբողջ ինը հազար ութ հարյուր հիսուներեք տասհազարերորդական) հա» թվով և բառերով:

2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է <<Սերգեյ-Դավիթ>> ՍՊԸ-ի կողմից:

3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner