Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է. 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» N2-Ն որոշման հավելվածում, « Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնելու և համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին» N6-Ն որոշման մեջ և հավելվածում, « Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերի մասին» N7-Ն որոշման մեջ և հավելվածում, ««Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական» հիմնարկ հիմնադրելու, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական» հիմնարկի կանոնադրությունը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արավուսի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կոռնիձորի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վաղատուրի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների և Խնածախի, Խոզնավարի, Տեղի, Քարաշենի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմ/գյուղապետարան/ հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին » N8-Ն որոշման հավելվածում «վարչական ներկայացուցիչ» բառակապակցության մեջ «ներկայացուցիչ» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ղեկավար» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |