Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, Տեղ համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Տեղ համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը հաստատելու մասին» N 4-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: