Այսօր: Կիրակի, 12 Հունվարի 2025թ.
Տեղի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 142-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տեղ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տեղ, 0284-96-2-20, tegh101@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2024 թվականի N 142-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱՐՑԱԽԻ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 13/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԱՎԻԹ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՂՈՒԼՈՒՆՑԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի և հաշվի առնելով Տեղ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տեղ համայնքի ավագանին որոշում  է.

 

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի  Տեղ բնակավայրի  Արցախի խճուղի թիվ 13/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.01506 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-101-0060-0026)` տվյալ կառուցապատումն իրականացրած  անձին գնման   իրավունքով  տրամադրման նախապատվությամբ՝  ուղղակի վաճառքի միջոցով օտարել Դավիթ Արամայիսի Ղուլունցին 77529 (յոթանասունյոթ հազար հինգ հարյուր քսանինը) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
    2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
    3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ -9

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԶԻԿ

ԳԱԼՍՏՅԱՆ ԼԱՐԻՍԱ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԱՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՍԵՎԱԴԱ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱԳԱԾ

ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄ

ՇԵԳՈՒՆՑ ՌՈՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԼՈՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՂՈՒԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Տեղ 35/2
0284-96-2-20
tegh101@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50208749@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԵՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner