Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և 20-րդ հոդվածով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 28-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման 1-ին կետի բ) ենթակետի <<ծախսերի գծով` 173288,9 հազ. դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով` 173528,8 հազ. դրամ» բառերով:
- Որոշման 1-ին կետի գ) ենթակետի «դեֆիցիտը (պակասուրդը)` 23296,7 հազ. դրամ» բառերը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը)` 23536,6 հազ. դրամ» բառերով:
- Որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի նախատեսված հատվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |