Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ կետերով, 48-րդ հոդվածով, համաձայն Տեղ համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 28-ի N 4-Ն որոշմամբ հաստատված կարգի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ-, դեմ- , ձեռնպահ- , համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակիչ Անժելա Բաբկենի Ամիրջանյանին (բյուջետային ծախսերի սոցիալական աջակցություն բաժնի տնտեսագիտական դասակարգման՝ այլ նպաստներ բյուջեից /4729/ հոդվածով) տրամադրել ֆինանսական օգնություն՝ 80000 (ութանասուն հազար) ՀՀ դրամի չափով՝ ըմբշամարտի միջազգային մրցաշարին որդու՝ Ալեն Աղաբեկյանի մասնակցության ապահովման նպատակով: |