Ղեկավարելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 25-րդ կետով և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթներով , հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 16-րդ կետերով սահմանված դրույթները, Տեղ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված նպատակային հատկացումները (սուբվենցիաները) բյուջեի ֆոնդային մաս տեղափոխելու նպատակով դիմել ՀՀ ՏԿԵՆ՝ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում սուբվենցիոն ծախսային հաշիվ բացելու համար:
2. Աշխատակազմի գլխավոր մասնագետ հաշվապահին ապահովել սույն որոշումից բխող պահանջների կատարումը: |